ՄամուլՏեսանյութ

Ծեծկռտուք և վիճաբանություն Աշտարակի ռեստորանային համալիրներից մեկի մոտ

Ծեծկռտուք և վիճաբանություն Աշտարակի ռեստորանային համալիրներից մեկի մոտ

Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի ռեստորանային համալիրներից մեկի մոտ, մի խումբ ոչ սթափ անձինք ծեծկռտուք են սարքել, խանգարելով տարածքի բնակիչների հանգիստը։

Իրավապահները ռեստորանի մոտ նկատել են մի խումբ անձանց, որոնք քաշքշում, հայհոյում և ծեծում էին իրար։ Աշտարակի ոստիկանները փորձել են հանդարտեցնել վեճը, բայց երիտասարդները չեն ենթարկվել նրանց, և շարունակել են անհարգալից վերաբերմունք դրսևորել քաղաքացիների նկատմամբ։

Երիտասարդները ձերբակալվել են։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում