ՄամուլՏեսանյութ

Ծեծկռտուք ու դանակահարություն Ռյա Թազա գյուղում (Տեսանյութ)

Ծեծկռտուք ու դանակահարություն Ռյա Թազա գյուղում (Տեսանյութ)

Ոստիկանության կայքը տեսանյութ է հրապարակել Ռյա Թազա գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ու դանակահարության վերաբերյալ։

Հունիսի 8-ին ժամը 16.25-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ռյա Թազա գյուղումվիճաբանություն եւ ծեծկռտուք է:

rya taza

Ոստիկանները պարզեցին, որ վեճը ծառել է Միրաք գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրի օգտագործման հարցից: Այդ ընթացքում մի խումբ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, պատճառել մարմնական վնասվածքներ:

Մասնակիցներից 27-ամյա տղամարդը վնասվածքն ստացել էր կտրող-ծակող գործիքից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ նրան դանակահարել է այդ գյուղի բնակիչ մի երիտասարդ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով