Մամուլ

Ծեծկռտուք Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել Գավառի և Սևանի ոստիկանապետերը

Ծեծկռտուք Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել Գավառի և Սևանի ոստիկանապետերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սեւանի եւ Գավառի բաժինների ծառայողները։

Ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գեւորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը եւ նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Դրա արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաեւ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը եւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը այն է, որ  «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստավում։ 

Կիսվել նյութով