Մամուլ

Ծեծկռտուք Գարեգին Նժդեհի փողոցում՝ թարս նայելու համար

Ծեծկռտուք Գարեգին Նժդեհի փողոցում՝ թարս նայելու համար

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի 9-րդ փողոցի շենքերից մեկում աղմուկ-աղաղակ ու լուրջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ 1985 թվականի ծնված տղամարդը դանակահարել է 40-ամյա մի տղայի, որը դանակի հարվածից ընկել է գետնին։

Ականատեսներն օգնություն են կանչել ու շտապ զանգահարել շտապօգնություն ու տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ վիճաբանած անձինք անծանոթներ են ու վիճել են «թարս նայելու» հարցի շուրջ։ 40-ամյա տղամարդը ձերբակալված է։

Կիսվել էջում