Մամուլ

Ծեծկռտուք՝ Երևանի Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում․ հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա երեխա

Ծեծկռտուք՝ Երևանի Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում․ հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա երեխա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

ceckrtuq

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 16-ամյա Հովհաննես Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում գործող Ձմեռային այգում։

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հովհաննես Հ․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ձմեռային այգու սահադաշտում։

Փաստի առթիվ անչափահասների գործերի բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել նյութով