Մամուլ

Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցին՝ մեն-մենակ նստած սևացած պատերի ներսում (լուսանկար)

Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցին՝ մեն-մենակ նստած սևացած պատերի ներսում

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցու լուսանկարը՝ գրառելով․

«Սեպտեմբերմեկյան ուրախ գունավոր փուչիկներով ծանրաբեռնված ֆեյսում առանձնանում է այս նկարը:

Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցին է` սևացած պատերի ներսում, ժանգոտած նստարանին նստած: Նա դասընկերներ չունի:

Ահա թե ինչ է պետք իմանալ վերջին տասնամյակի արտագաղթի, կրթությանը տրված կարևորության մասին:

Այս կառավարության համար Հայաստանի ամենահեռավոր գյուղում որակյալ կրթությունն ու առողջապահությունը հասանելի դարձնելը պետք է լինի առաջնահերթություն»

Կիսվել նյութով