Մամուլ

Ծառուկյանն ուզում է, որ իրեն հարցեր տան սպորտից, տնտեսությունից, այլ ոչ թե Քոչարյանից, Սերժ Սարգսյանից կամ Մարտի 1-ից

Ծառուկյանն ուզում է, որ իրեն հարցեր տան սպորտից, տնտեսությունից, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից կամ Մարտի մեկից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև ասաց, որ չի հասկանում, թե ինչու ինքը պիտի ներողություն խնդրի լրագրողից:

««Ներողություն խնդրելու» կոչ անողները թող նախ իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ հարգարժան մարդուն հարցը տալուց լրագրողը հասկանա, որ վիրավորական է դիմում մարդուն»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ լրագրողն իրեն վիրավորել է՝ ոչ կոռեկտ հարցեր տալով։

«Առանց անհարմար զգալու՝ անհիմն վիրավորեց, որի համար ինքը պիտի պատասխանի» ,- հավելեց Ծառուկյանը:

Կիսվել նյութով