Սպորտ

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը ռեկորդ է սահմանել ու չեմպիոն դարձել

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե ու բրոնզե մեդալներ: Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը ռեկորդ է սահմանել ու չեմպիոն դարձել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 357 կգ (161+196) ու զբաղեցրել երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված վրացի Ռևազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 363 կգ:

Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի Մ-23 ռեկորդ է սահմանել երկամարտում:

Կիսվել նյութով