Աշխարհ

Ծայրահեղ ծանր է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վիճակը

Ծայրահեղ ծանր է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վիճակը

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապրիլի 22-ից ծայրահեղ ծանր է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վիճակը։

Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, վարակվել է կորոնավիրուսով, ինչը պատճառ է դարձել հիվանդության բարդացման։

Հս․ Կորեայում այժմ քննարկվում է Կիմ Չեն Ընի ժառանգորդ քրոջ՝ Կիմ Յո Չժոնին գահը փոխանցելու հարցը։ Ապրիլի 22-ից հետո հենց նա է հրահանգներ իջեցնում։

Եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Հս․ Կորեայում առաջիկայում ստիպված կլինեն հաղորդել երիտասարդ՝ 36-ամյա առաջնորդի մահվան կամ անգործունակ լինելու մասին, իսկ թե ինչպիսին կլինի աշխարհի թիվ մեկ ինքնամեկուսացած երկրի կին ղեկավարը, դժվար է կանխատեսել․ կանայք միշտ անկանխատեսելի են»։

Կիսվել էջում