Մամուլ

Խրամորթում շատ լուրջ իրավիճակ է. համայնքի ղեկավար

Խրամորթում շատ լուրջ իրավիճակ է. համայնքի ղեկավար

Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: «Ազատությանն» այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։

«Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», – ասաց Աբրահամյանը։

Րոպեներ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ այսօր, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:

xramort gyux 1

Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

«Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,- ասված է տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ։

Կիսվել նյութով