Շոու-բիզնես

«Խումբը ոչ մի լումա չի վերցրել, այս անգամ էլ գումար չի վերցնելու»․ SOAD-ը հայտարարություն է տարածել երևանյան համերգի մասին

Խումբը ոչ մի լումա չի վերցրել, այս անգամ էլ գումար չի վերցնելու։ «System of a Down» ռոք խումբը 2020 թվականի հունիսին համերգ կունենա Հայաստանում: Այս առնչությամբ խմբի անդամներն այսօր իրենց պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել, հերքելով այն խոսակցությունները, թե սպասվելիք համերգը տեղի է ունենալու քաղաքական նկատառումներից ելնելով։

Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է․ «Ցավալի է, երբ աշխարհում քաղաքականացնում են, գրեթե, ամեն ինչ, երբ, քաղաքական նկատառումներից ելնելով, կեղծ լուրեր տարածելու միջոցով վարկաբեկվում են արտիստների ազնիվ մղումները։

Վերջերս իմացանք, որ հայկական մի քանի լրատվամիջոց տեղեկություն են տարածել, թե մենք շահույթ ենք ստացել 2015 թվականին Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։ Ոչինչ ճշմարտությունից այնքան հեռու չէ, որքան դա։

2015 թվականին Հայաստանի կառավարությունը խմբին հրավիրել է և հովանավորել՝ վճարելով բոլոր ծախսերը, այդ թվում՝ բեմի տեղադրումը, պրոդյուսեին, անձնակազմի մեկնումը, կացության ծախսերը։ Խմբի անդամներից ու պրոֆեսիոնալ ողջ անձնակազմից որևէ մեկը ոչ մի լումա չի աշխատել այդ շոուից»։

Կիսվել էջում