ԺամանցՇոու-բիզնես

Խորեն Լևոնյանն ու Խորեն Աբրահամյան կրտսերը առաջին անգամ միասին կխաղան հեռուստասերիալում

Սեպտեմբերի 3-ից Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի 16 մասանոց նոր հեռուստասերիալ «Փողոցի շները» խորագրով։

Հեռուստանովելի ռեժիսորն ու մտահղացման հեղինակը Դանիել Հարությունյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Աղասարյանը։

Հեռուստանովելի գլխավոր հերոսին մարմնավորում է Խորեն Աբրահամյանը։ Հերոսուհին` Դայան Սանդսը Փարիզից եկել է Երևան հատուկ այս նախագծում նկարահանվելու համար։ Ռեժիսորի ընտրությունը կանգ է առել Դայանի վրա, քանի որ, ըստ նրա, դերասանուհին լավագույնս կարող էր ներկայանալ այս կերպարում։

Ֆիլմում խաղում են Խորեն Լևոնյանը, Սամվել Սարգսյանը, Արաքսյա Մելիքյանը, Գևորգ Գրիգորյանը և այլք։ Ի դեպ, Խորեն Աբրահամյանի թոռները` Խորեն Լևոնյանն ու Խորեն Աբրահամյան կրտսերն առաջին անգամ են միասին ներկայանալու որևէ նախագծում։

Ավելի մանրամասն՝  tert.am 

Կիսվել էջում