Ազատ խոսք

Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում․ Գևորգ Պետրոսյան

Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքիի իր էջում գերլ է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ինձ այլախոհները վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ արգելափակել էին էջս՝ սին հույսով, որ այդ կերպ կարող են ինձ լռեցնել…
Ուղղակի ծիծաղելի է այս ամենը:

Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում:
Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ. Ուրեմն իմացեք՝ էլի փակել են էջս…

Համաձայնեք՝ ընդդիմադիր ձայնը խեղդելու նոր՝ ամենանողկալի հնարքն է կիրառվում, որը չի արվել երբևէ՝ որևէ իշխանության կողմից…
Թույլի վարքագիծ է, ուրիշ՝ ոչինչ…

Միևնույնն է՝ ես իմ ասելիքը տեղ եմ հասցնելու… Կտեսնեք… »։

Կիսվել նյութով