Մամուլ

Խոշոր և ողբերգական ավտովթար․ 4 մեքենաներից մեկը մեջտեղից կիսվել է, կա 3 զոհ, 5 վիրավոր

Խոշոր և ողբերգական ավտովթար․ 4 մեքենաներից մեկը մեջտեղից կիսվել է, կա 3 զոհ, 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen»  ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տեղեկություների վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով կանաչ գազոնի վրայով, ապա բախվել է ծառերին ու երկաթե արգելապատնեշներին, մի քանի ծառ ու երկաթե արգելապատնեշներ կոտրել է և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում՝ բախվելով ավտոմեքենաներին և կողաշրջվել, «BMW»-ն մեջտեղից կիսվել է։

Կիսվել էջում