Մամուլ

Խոշոր պայթյուն Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քանաքեռավանի գազալցակայանում, Peugeot մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է։

Պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մոտ 10 մ շպրտվել է։ Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանները Peugeot-ի վարորդին տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում, երկաթե թիթեղներից մի քանիսը պոկվել ու շպրվտվել են՝ ընկնելով 2 ավտոմեքենայի վրա։

Մի քանի գազաբալոններ նույնպես շպրտվել են։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Կիսվել էջում