Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթարՍյունիքի մարզում․ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մարմինները հայտնաբերվել են դրսում, տեղում մահացել են, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ ստորև․

vtar 1
vtar 3
vtar 2
Կիսվեք ձեր էջում