Մամուլ

Խոշոր հրդեհ Վաղարշյան փողոցի շենքերից մեկում

Խոշոր հրդեհ Վաղարշյան փողոցի շենքերից մեկում

Հրդեհ Վաղարշյան փողոցում։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության բաժնից։

Մայիսի 18-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:

vaxarshyan poxoc hrdeh
Կիսվել էջում