ՄամուլՏեսանյութ

Խոշոր հրդեհ Էրեբունի օդանավակայանում (Տեսանյութ)

Խոշոր հրդեհ Էրեբունի օդանավակայանում։ Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կիսվել նյութով