Մամուլ

Խոշոր հրդեհ Էջմիածնում. ժամանել է 2 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Էջմիածնում. ժամանել է 2 մարտական հաշվարկ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի 2-րդ թաղամասում տնակ է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկաթե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:

xoshor hrdeh ejmiacin

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ քննչական պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Տնակը ամբողջովին վերածվել է մոխրակույտի և հրշեջները ներսում հայտնաբերել են 1 դի ու արդեն 1 ժամ է, հրշեջները ներսում կատարում են հետախուզական աշխատանքներ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է, որ ներսում ևս 1 հոգի լինի, քանի որ Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով պետի տեղակալ Ա. Ֆիշյանը տեղեկություններ է ստացել, որ նշված տնակում 2 հոգի են բնակվել: Ոստիկանությունն ու քննչական բաժնի պարզում են տնակի սեփականատիրոջ ինքնությունը:

Իսկ քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալբերտ Ավագյանը պարզել է, որ նշված տնակում բնակվել են 67-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և 89-ամյա Կատերինա Սարգսյանը:

Կիսվել նյութով