Մամուլ

Խոշոր հրդեհ Երևանում. «Պրոֆալ» ընկերության շենքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Խոշոր հրդեհ Երևանում. «Պրոֆալ» ընկերության շենքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ «Լաթար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող «Պրոֆալ» ընկերության շենքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։ Ծուխը տեսանելի է մոտ 10 կմ հեռավորությունից։

xoshor hrdeh profal

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների 600 քմ պահեստային տարածքում այրվում է պլաստմասայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։

Կիսվել էջում