Մամուլ

Խոշոր հրդեհ Երևանում․ հրդեհի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են բնակիչները

Խոշոր հրդեհ Երևանում․ հրդեհի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են բնակիչները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 16-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Ու մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները։

hrdeh nubarashen

Այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։ Տան ահագին հատված վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

xoshor hrdeh nubarashen

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արայիկ Գևորգյանն ու Արթուր Մանուկյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել բնակարանում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Նուբարաշենի ոստիկաններն էլ պարզում են, թե արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։ Առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև բժիշկների հերթապահ խումբը։

Կիսվել նյութով