Մամուլ

Խոշոր հրդեհ Երևանում՝ «Տեցի կռուգի» ավտոպահեստամասերի շուկայի մոտ գտնվող անգարում

Խոշոր հրդեհ Երևանում՝ «Տեցի կռուգի» ավտոպահեստամասերի շուկայի մոտ գտնվող անգարում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գործող՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգի» ավտոպահեստամասերի շուկայի հարևանությամբ գտնվող ամբարում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ։

teci krug hrdeh

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Վահե Մուրադյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Թե ինչն է եղել ամբարում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։

Կիսվել էջում