Մամուլ

Խոշոր հրդեհ՝ Էջմիածին քաղաքի Կույրերի շենքում. տարհանվել է մոտ 60 քաղաքացի

Խոշոր հրդեհ՝ Էջմիածին քաղաքի Կույրերի շենքում. տարհանվել է մոտ 60 քաղաքացի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին  քաղաքի Կույրերի շենքի տանիքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից  4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Շենքից բնակիչները տարհանվել են, այս պահին էլ հրշեջները պայքարում են շենքի տանիքում առաջացած կրակի տարածման դեմ:

ejmiacin hrdeh shenq

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ: Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տարհանվել է մոտ 60  քաղաքացի և այվել է տանիքում մոտ 300 քմ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Կիսվել էջում