Մամուլ

Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանի և Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Միքայելյանի գլխավորությամբ։

Այս պահին հրշեջները նշված ընկերության աշխատակիցների հետ պայքարում են կրակի տարածման դեմ։ Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։  Դեպքի վայրում են գտնվում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ 2 խմբեր։

hrdeh ain

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկների շնորհիվ հնարավոր է եղել նշված հատվածից հեռացնել կայանված ավտոմեքենաները, ինչը հնարավորություն է տվել, որ հրշեջ ավտոմեքենաներն արագ մոտենան դեպքի վայր։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է «Ամուր երկաթ» ընկերության պահեստային տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Կիսվել նյութով