Մամուլ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր


Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Էդգարտ Բրոևը իր վարած «Շացման» մակնիշի բեռնատար ավտոմեքնայով Մեղրի-Երևան 115 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Բրոևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

bernatar syuniq

Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Հարթ Տրանս» ՍՊԸ-ում։

Կիսվել էջում