Մամուլ

Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում. 4 վիրավորներին, այդ թվում՝ երեխայի, առաջինը բուժօգնություն են ցուցաբերել վթարի վայրով անցնող բժիշկները

Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում. 4 վիրավորներին, այդ թվում՝ երեխայի, առաջինը բուժօգնություն են ցուցաբերել վթարի վայրով անցնող բժիշկները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado, Mercedes և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են՝ մեկը՝ «Ապարան», երկուսը՝ «Աշտարակ», մեկն էլ՝ «Վանաձոր» ԲԿ-ներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Մեկին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց, երկուսին՝ «Աշտարակ» ԲԿ-ի բժիշկները, իսկ մեկին՝ այդ պահին նշված վայրով անցնող «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ Վանաձորի բժիշկները վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել տեղում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել 06-ին։

Կիսվել նյութով