Մամուլ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, Արամուս գյուղի՝ Տիգրանաձորի խճուղիում բախվել են Կամարիս գյուղի բնակիչներ, 57-ամյա Դերենիկ Նազարյանի վարած Opel մակնիշի և 26-ամյա Հրաչիկ Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

opel 06

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Share