Մամուլ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 3 զոհ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 3 զոհ

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտեմեքենաներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ ժամանել են նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Գոռ Խանզադյանն ու մարզի դատախազի տեղակալ Շիրակ Խաչատրյանը։

Կիսվել էջում