Մամուլ

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են Toyota-ն ու 2 Opel-ները. վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են Toyota-ն ու 2 Opel-ները. վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Հյուսիս-Հարավ մայրուղի տանող ճանապարհին բախվել են 2 Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյաի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նորիկ Մանուկյանն Արամո Մարգարյանը:

toyota avtovtar

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

opel toyota

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների  ինքնությունը:

Կիսվել նյութով