Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում, տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենաների և կողաշրջվել (ֆոտո)

Խոշոր ավտովթար Երևանում, տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենաների և կողաշրջվել

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 53» մակնիշի 95 VP 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Մեծ անիվ» ընկերության ավտովերանորոգման և «Մաքս Օյլ» բենզալցակայանի հարևանությամբ գտնվող բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, ով իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, քաղաքացիների օգնությամբ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավտոմեքենան շահագործվում է որպես քարշակ, որի վրա բարձված է եղել տրակտոր, և մինչ սալիկապատ բետոնե հատվածին բախվելը, նա բախվել է 3 այլ տրանսպորտայիյն միջոցի, իսկ կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոններից 3-ը պոկվել և մոտ 50 մետր շպրտվել են՝ վնասելով Ford մակնիշի 36 RՍ 723 համարանիշի ավտոմեքենան։

traktor
xoshor avtovtar traktor

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում