Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են 114 համարի ГАЗель-ը, Volvo բեռնատարը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են 114 համարի ГАЗель-ը, Volvo բեռնատարը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հակոբ Ասատրյանը, Անժելա Գևորգյանը, Մերի Վառյանն ու Դավիթ Ղևոնդյանը:

շտապ օգնություն

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի մի քանի պարեկներ, իսկ երթևեկությունը նշված հատվածում մասամբ դարձել է դանդաղընթաց: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Share