Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԱԾ-ի մոտ բախվել են BMW X6-ը, BMW 525-ը և Acura-ն․ BMW-ներից մեկը տապալել է «ծառասեր Սասունի» ծառը (Տեսանյութ)

Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԱԾ-ի մոտ բախվել են BMW X6-ը, BMW 525-ը և Acura-ն․ BMW-ներից մեկը տապալել է «ծառասեր Սասունի» ծառը (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։03-ի սահմաններում Նալբանդյան – Խանջյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Վան Եփրեմյանի վարած BMW X 6 մակնիշի 01 BW 001 համարանիշի, 58-ամյա Արամ Քոչարյանի վարած Acura մակնիշի 51 JJ 511 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արգամ Հարությունյանի վարած BMW 525 մակնիշի 01 VV 060 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Բախման հետևանքով BMW X6-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի առջև գտնվող հաստաբուն ծառը, տապալել այն։

Իսկ BMW 525-ն էլ հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության մուտքի մոտ։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։Վթարի վայրի հարևանությամբ բնակվող ավագ սերնդի մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․

«Էս խաչմերուկին հաճախակի են ավտովթարներ լինում։ Պատճառը, հավանաբար, իրար չզիջելն է։ Լավ է՝ այս անգամ մարդկային կորուստ չեղավ։

Ափսոս էր ծառը, որը տնկել էր մեր բակում շատ հայտնի ընկեր Սասունը, ում ավելի շատ ասում էին՝ «ծառասեր Սասուն»։ Հիմա երևի էդ տապալված ծառի տեղը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հանձնարարականով մի նոր ծառ կտնկեն»։

Կիսվել նյութով