Մամուլ

Խոշոր ավտովթար Գյումրիում. 34-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ․ կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Գյումրիում. 34-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ․ կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Ս․-ի վարած Daihatsu մակնիշի և 40-ամյա Գագիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ս․-ն նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ՝ 55-ամյա Ալինա Պ․-ն, 77-ամյա Նվարդ Պ․-ն և 20-ամյա Անահիտ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու» բժշկական կենտրոն։

mercedes bernatar

Ժամանել են նաև Ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ։

Կիսվել նյութով