ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթար «Բելաջիո» ռեստորանի դիմաց

Խոշոր ավտովթար «Բելաջիո» ռեստորանի դիմաց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 65-ամյա Արա Ազարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի և 38-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ГАЗ 3110-ի գազաբալոնն ու վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին:

avtovtar belajio

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, 3-րդ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Գագիկ Հարությունյանը սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարներն ու բժիշկները կարողանան առանց խաչընդոտի աշխատել:

gaz avtovtar

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ վարոդներին մինչ հրշեջների ու բժիշկների ժամանումը, օգնություն են ցուցաբերել  «Բելաջիո» ռեստորանային համալիրի աշխատակիցները:

Կիսվել նյութով