Մամուլ

Խոշոր ավտովթար Արմավիր մարզում. բախվել են «յաշիկն» ու 07-ը

Խոշոր ավտովթար Արմավիր մարզում. բախվել են «յաշիկն» ու 07-ը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Սերգեյ Առնոլդի Mercedes G մակնիշի և 29-ամյա Ազատ Անտոնյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնւոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Սիրանուշ Անտոնյանը, 6-ամյա Արմեն Հովհաննիսյանը և Mercedes-ի վարորդ Ս. Առնոլդը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

07

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վարորդն աշխատում է «Մարսեա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:

Կիսվել նյութով