Մամուլ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 վիրավորներից մեկը երեխա է

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 վիրավորներից մեկը երեխա է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում, Դիմիտրով գյուղի՝ Արտաշատյան խճուղում, բախվել են Mercedes G-500 (յաշիկ), BMW և ՎԱԶ-21103-110 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 2-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

«Արտաշատ» բժշկական կենտրոնից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

avtovtar ararat

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությմամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում և սահմանը սահմանազատել են նույն վաշտի տեսուչներ Սահակ Թադևոսյանն ու Արամ Սուքիասյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ավագյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Կիսվել նյութով