Մամուլ

Խոշոր ավտովթար․ բախվել են Mercedes-ը և Opel-ը․ կա 3 վիրավոր․ Mercedes-ի վարորդն ԱԱԾ աշխատակից է, նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Խոշոր ավտովթար․ բախվել են Mercedes-ը և Opel-ը․ կա 3 վիրավոր․ Mercedes-ի վարորդն ԱԱԾ աշխատակից է, նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00:30-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորներ՝ Արարտի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Օհանյանն ու Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

aac mercedes

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ենթարկվել է սթափության փորձաքննության և նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել նյութով