ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բեռնատարը մխրճվել է մաքսատան տարածքի մեջ (Տեսանյութ)

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բեռնատարը մխրճվել է մաքսատան տարածքի մեջ (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 23․45-ի սահմաններում Շաքի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատան մուտքի դիմաց կայանված «SHACMAN» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված երկու Volvo մակնիշի ավտոմեքենաներին, որից հետո դիմային մասով բախվել է մաքսատան բետոնե շինությանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի խցիկում գտնվող Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Սևադա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն։

Քանի որ վիրավորը արգելափակվել էր ավտոմեքենայում, հրշեջ փրկարարները նրան դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վիրավորի վիճակը գնահատվել է ծանր։Հրշեջ փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հայրապետյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, վիրավորը աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում։

Կիսվել նյութով