Օգտակար

Խոզի ճարպ ուտելը լավագույն միջոցն է ինֆեկցիաների դեմ պայքարելու համար

Խոզի ճարպ ուտելը լավագույն միջոցն է ինֆեկցիաների դեմ պայքարելու համար։

Խստաշունչ ցրտերը սկսվելուց առաջ բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն  դարձնել  կենդանական ծագման մթերքների վրա, որոնք կարող եք հեշտությամբ օգտագործել տարբեր վիրուսային հիվանդությունների պրոֆիլակտիկայի և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար: Նմանատիպ մթերքներից մեկը խոզի թարմ ճարպն է:

Խոզի ճարպի օգտակարության մասին:

Խոզի ճարպը պարունակում է մեծ քանակությամբ А, D, Е վիտամիններ, ինչպես նաև կարոտին: Այն օգնում է պահպանել դիմադրողականությունը, լավացնում օրգանիզմի տոնուսը՝ հատկապես տարվա ցուրտ եղանակին:

Ճարպի վնասակարության մասին շատ լեգենդներ կան, որոնք վախեցնում են անգամ այն մարդկանց, ովքեր շատ են սիրում ճարպ:

Այսօր մենք կբացահայտենք ճարպի մասին, որոշ միֆեր:

1․ Ճարպը գիրացնում է և առաջացնում է ճարպակալում:

Սա բոլորովին ճիշտ չէ: Ճարպը, ինչպես և մյուս մթերքները, բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա միայն չափից շատ օգտագործելու դեպքում:  Առողջ մարդկանց համար, որոնք չեն տառապում  աղեստամոքսային տրակտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով, ճարպը միայն օգտակար կարող է լինել: Թարմ ճարպի մարդու համար օրական թույլատրելի չափաբաժինը 10-30 գրամ է:

2. Ճարպը չափազանց ծանր սնունդ է: 

Սա նույնպես միֆ է: Առողջ մարդկանց մոտ ճարպը մարսողական խնդիրներ չի կարող առաջացնել: Այս մթերքը աներևակայելի օգտակար է մեր օրգանիզմի համար, քանի որ այն հալվում է մեր մարմնի ջերմաստիճանից: Պետք է ասել, որ այն  հակացուցված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն լեղապարկի հետ:

3. Ճարպը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին:

Ինչպես յուրաքանչյուր ծագման մթերք, խոզի ճարպը ևս պարունակում է խոլեստերին, բայց ոչ վախեցնող քանակության: 100 միլիգրամ ճարպը պարունակում է 70-100 միլիգրամ խոլեստերին:

Համեմատության համար ասենք, որ 100  գրամ տավարի երիկամը պարունակում է  1126 մգ խոլեստերին: Սակայն եթե դուք օգտագործել եք այնպիսի մթերք, որը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, անհանգստանալու կարիք չկա: Բժիշկները վաղուց ապացուցել են, որ մարդու արյան մեջ և հյուսվածքներում խոլեստերինի քանակությունը շատ քիչ է կախված նրա օգտագործած սննդից:

Խոլեստերինի նյութափոխանակությունը շատ ավելի կարևոր է: Մարմինը պետք է ստանա առավելագույն չափով  օգտակար նյութեր և դրանք ճիշտ վերարտադրի: Այս դեպքում նրան օգնում են թթուները, որոնք պարունակվում են ճարպում: Դրանք են լինոլիկ և արախիդոն թթուները:

4. Ճարպը հացի հետ շատ վնասակար է

Որքան էլ տարօրինակ է՝ սա ևս միֆ է: Այս համադրությունը չափազանց օգտակար է մեր օրգանիզմի համար։ Երկուսն էլ լավ են յուրացվում այն դեպքում, երբ մարդն առողջ է: Նրանց համար, ովքեր փորձում են նիհարել,  ճարպը կարող է բարի ծառայություն մատուցել, քանի որ այն էներգիայի աղբյուր է: Ճարպը բանջարեղենի հետ շատ լավ ընտրություն է դիետայի ժամանակ:

Share