Քաղաքականություն

Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը՝ ՔՊ ցուցակում

Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը՝ ՔՊ ցուցակում

Armtimes.com-ը գրում է․ Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նոր մանրամասներ են հայտնի դառնում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ:

ՀԺ-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու:

Ըստ այդմ, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինիս մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ որ հստակություն լինի, հայտարարություն կանեն:

Խաչատուր Սուքիասյան

Դիտարկմանը, որ, մեր տեղեկություններով, արդեն համարն է որոշված, Աննա Մկրտչյանն ասաց, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ եւ տեղեկությունը ճշտել:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը մեր զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը:  

Ինչպես հայտնի է, մայիսի 26-ը ԿԸՀ-ին ցուցակների տրամադրման վերջնաժամկետն է: ԿԸՀ-ին դրանք տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել:

Share