Մամուլ

«Խաչատո՛ւր, պատկերացնո՞ւմ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ամոթալի բան ես անում». Ռուբեն Մելիքյան

«Խաչատո՛ւր, պատկերացնո՞ւմ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ամոթալի բան ես անում». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Խաչատուր Գալստյանն է։ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ։ «Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է հենց Խաչատուրը։

Քանի որ ըստ նրա կենսագրության՝ հաստատ իրեն դասավանդել եմ ԵՊՀ-ում և/կամ Արդարադատության ակադեմիայում (թեև չեմ հիշում), ինձ իրավունք վերապահեմ երկու խոսք ուղղել Խաչատուրին։

narek malyan berman entarkel

Դու պատկերացնու՞մ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում։ Դու հասկանու՞մ ես, որ քեզ քաղաքական պատվեր տվածներին գուցե մոռանալու են, բայց քեզ չեն մոռանալու։ Որովհետև ստորագրողը հենց դու՛ ես եղել, Խաչատուր։

Դու հասկանու՞մ ես, Խաչատուր, որ ծառայում ես ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին»։

Կիսվել էջում