Ազատ խոսք

«Խակ ձմերուկի թիմակից Բալասանյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում»․ Տիգրան Գրիգորյան

«Խակ ձմերուկի թիմակից Բալասանյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում»։ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2012 թվականին նախագահի ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը նախընտրական հանդիպումների ընթացքում ասում էր. «Ժողովուրդ, 2007 թվականին մենք բոլորս ձմերուկը կտրել ենք ու տեսել, որ այն խակ է։ Խակ ձմերուկը երկրորդ անգամ կտրելու իմաստը ո՞րն է, նորը կտրեք»:

Այդ խակ ձմերուկի թիմակիցը դարձած Բալասանյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում»:

Կիսվել նյութով