Մամուլ

Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել էին կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել էին կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել է, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։

Այս մասին գրում է Armtimes.com-ը․ Դատական դեպարտամենտից պարզաբանում են, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները:

«Դատապարտելի է ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ: Իսկ գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ»,-ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Կիսվել էջում