Մամուլ

Լևոն Սևոյանը Վարդենիս քաղաքից էր, կատաղի մարտում ընկավ Հերոսի մահով` վիրավոր ընկերոջը օգնելուց հետո

Լևոն Սևոյանը Վարդենիս քաղաքից էր, կատաղի մարտում ընկավ Հերոսի մահով` վիրավոր ընկերոջը օգնելուց հետո

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվածների թվում է Լևոն Մեխակի Սևոյանը։

Ծնվել է 14.05.1994թ․ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Միջնակարգ դպրոցը ավարտելով՝ Լևոն Սևոյանը կրթությունը շարունակել է Վարդենիսի Բադեյանի անվան պետական քոլեջում։

2012-2014թթ ծառայել է ՀՀ ՊՆ Տավուշի N սահմանապահ զորամասում։

Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից կրծքանշաններով ու պատվոգրերով, Շնորհակալագիր Ծնողներին։

Հայրենիքի նկատմամբ սեր և մեծերի պատգամ սրտում Լյովը կամավորագրվեց պայմանագրային զինծառայության։

28 սեպտեմբերի 2020թ Օմարի շղթաներ կոչվող հատվածում կատաղի մարտում ընկավ Հերոսի մահով` վիրավոր ընկերոջը օգնելուց հետո։

Share