Շոու-բիզնես

Լևոնն երկու երեխա ուներ. ինչպիսին էր նրա ընտանիքը

Դերասան Լևոն Տեր Պետրոսյանը, որը շատերին հայտնի էր նաև Demq Show-ից, ծնվել է 1981 թվականին՝ Երևանում։

Մանկության տարիներին ընտանիքով լքել է Հայաստանը․ սկզբում տեղափոխվել են Ռուսաստան, ապա Կանադա, իսկ 14 տարեկանում վերջնականապես հաստատվել են ԱՄՆ-ում։

Նրա կյանքն ու ստեղծագործական ուղին հիմնականում ձևավորվել են Գլենդելում, որտեղ էլ նա դարձավ սիրված դերասան և հումորիստ։

Հեռուստատեսությամբ Լևոնը ճանաչում ձեռք բերեց հատկապես «Demq Show»-ի շնորհիվ, որտեղ աչքի էր ընկնում իր բնական խաղով, հումորի յուրահատուկ զգացումով և կերպարների բազմազանությամբ։

Սակայն բեմից դուրս նա առավել նվիրված էր իր ընտանիքին՝ սիրող ամուսին, հոգատար հայր, որդի և եղբայր։

levon1

Նրա կյանքի կենտրոնում էին կինը և երկու անչափահաս որդիները՝ 14 և 7 տարեկան, որոնց համար նա պայքարում էր մինչև կյանքի վերջին օրերը։

levon

Ինչպես արդեն հայտնել էինք Լևոն Տեր Պետրոսյանը մահացել է քաղցկեղից, որը հետագայում տարածվել էր նաև լյարդի վրա՝ խլելով նրա կյանքը։

levon 1
Կիսվեք ձեր էջում