Մամուլ

Լֆիկ Սամոն սպառնում է Արամ Գաբրելյանովին. նրա կյանքին վտա՞նգ է սպառնում

Լֆիկ Սամոն սպառնում է Արամ Գաբրելյանովին. նրա կյանքին վտա՞նգ է սպառնում

Politik.am-ը գրում է․ Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը ադրբեջանցի զինվորականներից 150 դրամով բենզին է գնում և այն վաճառում 400 դրամով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրառում էր արել նաև ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը: Նա մասնավորապես գրել էր. «Ստեղծված իրավիճակից իր շահն է գտել Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն):

Նա կարողացել է որոշ մարդկանց միջոցով կապ հաստատել բենզին վաճառող ադրբեջանցի զինվորականների հետ և մեծ խմբաքանակներ է գնում: Ադրբեջանցիներից Լֆիկ Սամոն բենզինը գնում է լիտրը 150 դրամով և կրկնակի եամուտ ստանում այն մոտ 400 դրամով վաճառելով Հայաստանում: Այս մասին գրում է ARMINSIDER տելեգրամյան ալիքը»:

Սամվել Ալեքսանյան

Armlur.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը անդրադարձ էր կատարել տարածվող տեղեկություններին և սպառնացել Արամ Գաբրելյանովին. «Էդ ուրիշ երկրներում հայրենասիրություն խաղացողներին ասեք զգույշ խաղան, որովհետև կամաց ուրիշ դաշտ են մտնում, լավ չի լինի»:

Սամվել Ալեքսանյանի սպառնալիքի հետքերով, կարծում ենք, պետք է գնան իրավապահները: Ի վերջո, բոլորն են հիշում, որ իր նախկին աշխատակիցը, Արմեն Իսրայելյանը, ով հրապարակային խոսեց գործարարի պատվերով արված հանցագործությունների մասին, մի քանի ամիս անց սպանվեց Մոսկվա քաղաքում:

Այդ սպանության մասով խոսել էր անգամ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտարարել, որ դրա պատվիրատուն կարող է լինել հենց Սամվել Ալեքսանյանը: Հաշվի առնելով այս ամենը, կարող ենք եզրակացնել, որ Արամ Գաբրելյանովի կյանքին կարող է վտանգ սպառնալ:

Կիսվել նյութով