Մամուլ

Լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդները կթույլատրվեն միայն կեսգիշերից հետո

Լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդները կթույլատրվեն միայն կեսգիշերից հետո

Կառավարությունն այսօրվա` մարտի 29-ի նիստում, որոշում ընդունվեց շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի և տոտալիզատորների գովազդը սահմանափակել։

Դրանք խախտելու համար կսահմանվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

Որոշման նախագիծը նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ գովազդը կարգելվի իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։

Իսկ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:

Կիսվել նյութով