Շոու-բիզնես

Լսել եմ մի քանի մարդկանց անուններ, որ ուզում են դառնալ պատգամավոր և շատ տխրել եմ․ Արա Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հեղափոխության գրեթե բոլոր օրերին ես եղել եմ ժողովրդի մեջ, բայց չեմ սիրում ֆեյսբուքում ցուցադրվել՝ ներկա ստանալու համար»,- Factor.am-ի հետ զրույցում անկեղծացավ երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։

«Այն տեսակներից չեմ, որ անընդհատ գոռամ, գոչեմ, երբ ինչ որ բան սխալ է, այդ սխալը բոլորն էլ նկատում են, երբ կունենամ լուծման առաջարկ, այդ ժամանակ ոչ թե կգոռամ, այլ դռները կկոտրեմ, և ինձ համար կարևոր չէ այդ դուռը որ պաշտոնյայի դուռն է»,- նշեց երաժիշտը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ գործող իշխանության մեջ ունի հարազատ ընկերներ, որոնց հետ Արարատն է բարձրացել։

«Երբ իմ շատ մոտ ընկերները դառնում եմ պաշտոնյա, ես նրանց այլևս չեմ զանգահարում, որ տպավորություն չստեղծվի, որ որևէ ակնկալիք ունեմ»,- ասաց նա։ Անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին՝ Արա Գևորգյանը մտահոգություն հայտնեց․

«Լսել եմ մի քանի մարդկանց անուններ, որ ուզում են դառնան պատգամավոր և շատ տխրել եմ»։ Արա Գևորգյանին առաջարկ չի արվել առաջադրվել այս կամ այն ուժի ցուցակով, ըստ նրա՝ չի էլ լինի։

Առավել մանրամասն՝ Factor.am

Կիսվել նյութով