Մամուլ

Լուսադեմին մեր զինվորները խոցել են հետախուզական թռիչք իրականացնող «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք (ֆոտո)

Լուսադեմին մեր զինվորները խոցել են հետախուզական թռիչք իրականացնող «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Կիսվել նյութով