Ազատ խոսք

««Լույս» դաշինքը տանուլ տվեց՝ միանալով հակահեղափոխականների սանիտեկային կամպանիային». Ստյոպա Սաֆարյան

««Լույս» դաշինքը տանուլ տվեց՝ միանալով հակահեղափոխականների սանիտեկային կամպանիային»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Այսօրվա կատարվածը ցույց տվեց, որ «Լույս» դաշինքը տանուլ տվեց՝ միանալով հակահեղափոխականների սանիտեկային կամպանիային։

Ի վերջո, չափազանց տեսանելի է, որ որքան էլ ամառը երևանցիներին տհաճ էր չիրականացվող աղբահանության պատճառով, այդուհանդերձ հանրային ճիշտ ու սխալի դաշտում մեղավոր էր ճանաչվել «Սանիթեքը», ով շանտաժ էր անում Երևանի քաղաքապետարանին ու երևանցուն, բայց ոչ Հայկ Մարությանը։

Արդեն իսկ մեկ անգամ գրել եմ` չնայած ոչ լավագույն լուծմանը, Հայկ Մարությանն այդ ամենի տակից դուրս եկավ, մինչդեռ «Լույս» դաշինքի հեղինակությանն արդեն խոշոր վնասը հասցվել էր, ու վերջին բոլոլաները Երևանի ավագանիում ընդամենը «Լույս» դաշինքի կողմից անհաջող կծմծոց էին։

Ի դեպ, հատկանշական է, որ հակահեղափոխականները բավականին աննկատ ետ քաշվեցին իրենց իսկ սանձազերծած կամպանիայից, իսկ «Լույս» դաշինքը շարունակեց իներցիայով ու․․․ ունի այն, ինչ ունի․․․

Քանի անգամ հրապարակավ «Լույս» դաշինքին ու «Լուսավոր Հայաստան»-ին, բարեկամաբար, խորհուրդ տվեցինք ռելսերը փոխել․․․

Ի վերջո, խորհրդարանական ընտրություններում նրանց ընտրել էին որպես հեղափոխությունն ամրապնդող ընդդիմություն, ոչ թե թուլացնող ու ինքը ռևանշիստների ու հակահեղափոխականների հետ նույն ակոսում անելիք չուներ․․․

Իսկ այդ կուսակցությունում լիքը գործընկերների շատ գնահատել եմ․․․»:

Կիսվել նյութով